Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան «Վարքաբանական ընկերության» հետ համագործակցությամբ անցկացնում է «Աշխատանքը Սննդային վարքի խանգարումների հետ» վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը կանցկացվի սեպտեմբերի 30- ից նոյեմբերի 27-ը։
Ծրագիր․
Դաս 1
· Ի՞նչ է սննդային խանգարումը․ ախտորոշում, չափանիշներ, ախտանշանային դրսևորումներ
· Ախտորոշում. ինչպե՞ս հասկանալ, արդյոք այցելուն ունի՞ սննդային խանգարում
· Սննդային խանգարումների չափանիշներ, սննդային խանգարումների կլինիկական և ոչ կլինիկական ձևեր /ICD-10, ICD-11 և DSM-5 դասակարգիչների համեմատություն
· Կոմորբիդ խանգարումներ
· Հոսպիտալացում. որ՞ դեպքերում է ցուցված, չափանիշներ
· Թիմային աշխատանք. Մասնագիտական պարտականություններ։ Հոգեբույժ, սննդաբան, էնդոկրինոլոգ և այլ բժիշկներ. Ե՞րբ են նրանք խորհուրդ տրվում, ինչպե՞ս ձևավորել ձեր թիմը
Դաս 2
· Սննդային վարքի խանգարումների խնդրի ժամանակակից, տրանսախտորոշիչ մոտեցում
· Ինչպես աշխատել սննդային վարքի խանգարումների հետ, կլինիկական հարցազրույցի հիմունքներ
· ԿՎԹ հայեցակարգի կառուցում, թերապիայի պլանի համատեղ մշակում
Դաս 3
Գործնական պարապմունքներ՝ անամնեզի հավաքագրում, հայեցակարգի և թերապիայի պլանի մշակում
Դաս 4
· Աշխատանք հաճախորդի մոտիվացիայի հետ, թերապիայի 1-ին փուլ
· Մոտիվացիոն հարցազրույց և հոգեուսուցում սննդային խանգարումների թերապիայի վերաբերյալ, ինչպես կառուցել այցելուի մոտիվացիան
· Սննդային վարքի խանգարումների թերապիայի հիմնական հմտությունների զարգացում
· Ընտանիքի անդամների ներգրավում՝ ե՞րբ է ցուցված։ Ինչպե՞ս աշխատել այցելուի ընտանիքի և սոցիալական շրջանակի հետ։
Դաս 5
· Թերապիայի փուլեր, աշխատանք սննդային համոզմունքների հետ
· Սննդային հիմնական համոզմունքների բացահայտում և հասկացում
· Աշխատանքի հաջորդականությունը և հիմնական գործիքները
Դաս 5, Դաս 6
· Թերապիայի փուլեր՝ աշխատանք մարմնի պատկերի հետ
· Մարմնի բացասական պատկերի սահմանում և հայեցակարգավորում
· Թերապիայի հաջորդականությունը, հիմնական գործիքները և ապագայի հնարավոր հեռանկարները
Դաս 7
· Թերապիայի փուլերը. աշխատանք այցելուի հույզերի և տրամադրության հետ
· Հույզերի հիմնական մոդել
· Թերապիայի հաջորդականությունը, հիմնական գործիքները և կիրառման հմտությունները
Դաս 8
· Սննդային վարքի խանգարման թերապիան ավարտելու գործընթացը, գործնական օրինակներ
· Թերապիան ավարտելու հիմնական ցուցումները
· Որքա՞ն է տևում թերապիան։ Հիվանդանոցային և ամբուլատոր խնամքի առանձնահատկությունները, ինչպիսի՞ն է ռեմիսիան։ Որքա՞ն ժամանակ կարող է պահանջվել էական փոփոխությունների հասնելու համար։ Հետազոտություններ, իրական դեպքեր, փորձ և քննարկումներ
· Թերապևտի անհատականությունը և թերապևտիկ դաշինքը։ Ինչպե՞ս կարող է սննդային վարքի խանգարման հետ կապված անձնական փորձը կամ դրա բացակայությունը ազդել թերապիայի վրա։ Ինչպե՞ս և ինչ համոզմունքներ և փորձառություններ կունենա թերապևտը այցելուի հետ կապված։ Ի՞նչ անձնական գործընթացներ պետք է ներառվեն սուպերվիզիայի կամ անձնական թերապիայի մեջ։
Դաս 9
Հմտությունների զարգացում, կլինիկական դեպքի վերլուծություն, ծրագրի ավարտ
Գրանցվելու համար զանգահարեք 099117975 հեռախոսահամարով։