Հայ

Օգտակար տեղեկատվություն

Եթե պլանավորում եք այցելել մեր կոնգրեսը, այստեղ կարող եք գտնել օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ հարմարավետ կազմակերպել ձեր ճանապարհորդությունը։

useful_info_img

Հայաստան և Երևան

Հայաստանը հարուստ պատմությամբ և մշակույթով երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում։ Այն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է, հայտնի է իր հիասքանչ լեռներով, պատմական հուշարձաններով և հյուրասիրությամբ։ Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, ավելի քան 2800 տարեկան քաղաք է։ Այն երկրի մշակութային, գիտական և տնտեսական կենտրոնն է՝ լի թանգարաններով, պատմական վայրերով, ինչպես նաև ժամանակակից սրճարաններով ու ակտիվ գիշերային կյանքով։

Եղանակ

Նոյեմբերին Երևանում տիրում է մեղմ աշնանային եղանակ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +5°C-ից +15°C, սակայն երեկոյան և գիշերային ժամերին կարող է զգալիորեն սառչել։ Խորհուրդ է տրվում ունենալ վերարկու կամ  տաք բաճկոն։

Կոնգրեսի վայր
Կոնգրեսը տեղի կունենա Holiday Inn Yerevan հյուրանոցում, որը գտնվում է Երևանի կենտրոնում և հեշտությամբ հասանելի է տրանսպորտային միջոցներով կամ ոտքով։ Հասցե․ 2 Ամիրյան փող․։

Տրանսպորտ
Երևանի կենտորնը փոքր է և հարմար է ոտքով տեղաշարժվելու համար։ Տրանսպորտային ցանցը բավականին զարգացած է։ Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հանրային տրանսպորտի ամենակիրառվող ձևն են (աշխատանային ժամեր՝ 07:00-23:00): Կա նաև մեկ գիծ ունեցող մետրո, որը արագ և հարմարավետ տարբերակ է քաղաքի կենտրոնում տեղաշարժվելու համար (աշխատանային ժամեր՝ 06:00-23:00)։

Հանրային տրանսպորտի տոմսերի մասին տեղեկություններ կարող եք գտնել Transport.yerevan.am կայքում։ 

Երևանում լայնորեն կիրառվում են Yandex GO, GG Taxi, Utaxi և այլ հավելվածային տաքսիներ, որոնք մատչելի և հարմար տարբերակ են տեղաշարժվելու համար։Միջին գինն է 100 դրամ՝ 1 կմ-ի համար: Նվազագույն ուղեվարձը 500-1000 դրամ է:

Սնունդ
Երևանը հայտնի է իր համեղ խոհանոցով։ Այստեղ կարող եք գտնել ավանդական հայկական ուտեստներ, ինչպես նաև միջազգային խոհանոցի ռեստորաններ և սրճարաններ՝ տարբեր նախասիրությունների համար։ Քաղաքում հասանելի են ինչպես շքեղ ռեստորաններ, այնպես էլ մատչելի սննդի կետեր։

Ավելի մանրամասն տեղեկատվություն Երևանի սննդի կետերի, ինչպես նաև տեսարժան վայրերի մասին կարող եք գտնել  visityerevan.am քաղաքի պաշտոնական կայքում:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել