Հայ

ՀԱՀԱ-ի մասին

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2022 թվականին։ Մեր գործունեության հիմնախնդիրը ոլորտի բազմակողմանի զարգացումն է, որի համար միավորում ենք առաջատար մասնագետներին։

about img

Մեր նպատակները

Մեր գործունեությունն ուղղված է հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության իրազեկվածություն բարձրացմանը և խարանի դեմ պայքարին։ Մեր նպատակներն են նաև նպաստել մասնագետների որակավորման բարձրացմանը, պաշտպանել ոլորտի ծառայությունների հետ առնչվող անհատների և մասնագետների շահերը, աջակցել ոլորտի ծառայությունների զարգացմանը։ Մենք կարևորում ենք հոգեկան առողջության ոլորտում գիտահետազոտական աշխատանքի քանակական և որակական զագրացումը։

 

Ասոցիցիայի գլխավոր նպատակներից է նաև մասնագիտական համայնքի ներսում համագործակցության խթանումը, ինչպես նաև մասնագիտական համայնքի համագործակցության աճը ոլորտում գործող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ։ 

About next img

Մեր սկզբունքնեը

Գիտահենություն

Մենք ջանում ենք տարածել և ներդնել առավելագույն ժամանակակից և գիտահեն մասնագիտական գիտելիքները, օգնելով մասնագետնեիրին իրենց աշխատանքում հիմնվել վստահելի ու արդյունավետ մոտեցումների վրա։

 

Մարդասիրություն

Մենք հավատում ենք, որ մարդու հետ աշխատանքի հիմքում պետք է լինեն ընդումը և հարգանքը, իսկ ցանկացած տեսակի խտրականությունը պիտի բացառվի։ 

 

Կառուցողականություն

Մենք բաց ենք համագործակցության համար և ձգտում ենք աշխատանքը կազմակերպել այնպիես, որպեսզի ոլորտի զարգացմանը նպաստողների ջանքերը լինեն հնարավորինս նպատակային և արդյունավետ։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել