Հայ

ՀԱՀԱ անդամակցություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • ՀԱՀԱ անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը։
  • Ասոցիացիայի անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու ասոցիացիայից։ Հեռացումը իրականացվում է Նախագահի որոշմամբ։ 
  • Ասոցիացիայի անդամների համար սահմանված անդամավճարը կազմում է տարեկան 12.000 ՀՀ դրամ։

Ասոցիացիայի անդամն իրավունք ունի․ 

  • Ընտրել և ընտրվել ՀԱՀԱ կառավարման մարմիններում
  • Մասնակցել տարեկան ժողովին
  • Անվճար օգտվել ասոցիացիայի ծառայություններից
  • Ծանոթանալ ՀԱՀԱ արձանագրություններին և այլ փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները
  • Բողոքարկել ասոցիացիայի կառավարման մարմիննների որոշումները

Ասոցիացիայի անդամը պարտավոր է․ 

  • Կատարել ՀԱՀԱ-ի կանոնադրական պահանջները և կառավարման մարմինհների որոշումները
  • Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների կողմից իր վրա դրված պարտականությունները
  • Աջակցել ՀԱՀԱ հեղինակության զարգացմանը և պահպանմանը
  • Վճարել անդամավճար

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Անդամավճարները վերադարձի ենթակա չեն: Վճարումից հետո անդամակցությունը հաստատվում է և մնում ուժի մեջ ամբողջ տարվա ընթացքում:

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Մենք կարևորում ենք ձեր տվյալների գաղտնիությունը: Ձեր անձնական տվյալները պաշտպանված են և չեն փոխանցվում երրորդ կողմերին՝ առանց ձեր համաձայնության:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ։

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը