Ամփոփագրի ներկայացման ուղեցույց
Հրավիրում ենք հետազոտողներին, գիտնականներին և մասնագետներին ներկայացնել իրենց թեզիսները առաջիկա կոնգրեսի համար։
Մասնակիցները կարող են ներկայացնել իրենց աշխատանքը հետևյալ ձևաչափերով.
Բանավոր ներկայացում – Ներկայացրեք ձեր հետազոտությունը կոնգրեսի ժամանակ հատուկ հատկացված նստաշրջանում։
Պաստառի ներկայացում – Ձեր հետազոտությունը կարող է ցուցադրվել պաստառի տեսքով և հասանելի լինել կոնգրեսի ընթացքում։
Ամփոփագիր՝ միայն հրապարակման համար – Ձեր ամփոփագիրը կներառվի կոնգրեսի պաշտոնական նյութերում առանց բանավոր ներկայացման։
Դասախոսություն - Ներկայացրեք խորացված թեմատիկ զեկույց կոնգրեսի մասնակիցների լայն լսարանի համար։
Կառուցվածք.
Վերնագիր․ Պետք է լինի հակիրճ և արտացոլի ամփոփագրի հիմնական բովանդակությունը։ Խուսափեք հապավումներից։
Հեղինակ(ներ)․ Նշեք բոլոր հեղինակների լրիվ անունները և նրանց հաստատությունները։ Նշեք, թե ով է ներկայացնելու զեկույցը։
Ամփոփագրի ծավալ․ Չպետք է գերազանցի 350 բառը (բացառելով վերնագիրը և հեղինակների վերաբերյալ տվյալները)։
Նախաբան․ Հակիրճ նշեք հետազոտության նպատակն ու կարևորությունը։
Մեթոդներ․ Նկարագրեք հետազոտության դիզայնը, մասնակիցները և տվյալների վերլուծության մեթոդները։
Արդյունքներ․ Ամփոփ ներկայացրեք հիմնական արդյունքները։ Եթե հետազոտությունը շարունակական է, նշեք նախնական արդյունքները կամ ակնկալվող հետևությունները։
Եզրակացություն․ Ընդգծեք հետազոտության կարևորությունը հոգեկան առողջության տեսանկյունից։
Լեզու․ Աամփոփագիրը պետք է ներկայացվի անգլերեն կամ հայերեն լեզուներով։
Հիմնական բառեր․ Նշեք 3-5 հիմնաբառ, որոնք լավագույնս բնութագրում են ամփոփագրի բովանդակությունը։
Հեղինակները կարող են ներկայացնել իրենց ամփոփագրերը հետևյալ եղանակներով՝
Առցանց ձևաթուղթ․ Մուտքագրեք Ձեր ամփոփագիրն ուղիղ ձևաթղթի մեջ։
Ֆայլի վերբեռնում․ Կցեք PDF կամ Word ֆորմատով փաստաթուղթ։
Երկու տարբերակով․ Կարող եք և՛ մուտքագրել տեքստը ձևաթղթի մեջ, և՛ կցել ֆայլ, եթե անհրաժեշտ է։