Հայ

Results For Accessibility

Lorem ipsum dolor sit amet consectetur. Convallis est urna adipiscing fringilla nulla Lorem ipsum dolor sit amet consectetur. Convallis est urna adipiscing fringilla nulla



TERM DEFINITION
Սուր Սովորաբար, խանգարում կամ ախտանիշ, որը սկսվել է արագ ու ծանր ազդեցություն ունեցել անձի վրա:
Կախվածություն Որևէ հոգեմետ նյութի շարունակական օգտագործում ոչ բժշկական նպատակներով՝ չնայած այդ նյութի օգտագործումը դադարեցնելու ցանկությանը կամ փորձին:
Հակադեպրեսանտ դեղամիջոց Դեղամիջոց, որը, սովորաբար, կիրառվում է դեպրեսիայի կամ տագնապային խանգարումների ախտանիշները բուժելու համար:
Հակափսիխոտիկներ Փսիխոզի բուժման համար հաճախ օգտագործվող դեղեր: Երբեմն դրանք կարող են օգտագործվել նաև տրամադրության փոփոխության կամ ծայրահեղ վարքագծի բուժման համար:
Աֆեկտ Հուզական փորձառություն, որն ինչ-որ մեկը զգում է իր ներսում և այն կարող է ճանաչելի լինել այլ անձանց կողմից: Օրինակ, եթե դուք տխուր տեսք ունեք և դրսևորում եք տխուր վարք, մեկ այլ անձ կարող է հասկանալ, որ դուք տխուր եք։
Հակասոցիալական անձնային խանգարում Հակասոցիալական անձնային խանգարում ունեցող մարդիկ ունեն ուրիշների իրավունքները ոտնահարելու երկար տարիների գործողությունների մոդել։ Այն սկսվում է մանկությունից կամ վաղ պատանեկությունից և շարունակվում է հասուն տարիքում:
Ագորաֆոբիա Վախ և խուսափում իրավիճակներից, երբ անձը կարող է իրեն ոչ ապահով զգալ կամ չկարողանալ փախչել, եթե ունի տագնապային գրոհ:
Անհեդոնիա Հաճույքի պակաս, որը երբեմն արտահայտվում է դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ:
Նյարդային անորեքսիա Սնման խանգարման տեսակ: Անորեքսիա ունեցող մարդու հիմնական ախտանիշներն են հրաժարվելը պահպանել մարմնի նվազագույն ողջամիտ քաշը, քաշ հավաքելու ուժեղ վախը և իր մարմնի կերպարի անիրատեսական ընկալումը:
Տագնապ Մարմնի ազդանշանի տեսակ կամ զգացողությունների խումբ: Տագնապ ունեցող անձն ունենում է մի շարք ֆիզիկական զգացողություններ, որոնք կապված են մտքերի հետ, որոնք էլ ստիպում են զգալ տագնապ կամ վախ:
Ապատիա Ունենալ քիչ մոտիվացիա կամ չունենալ մոտիվացիա կամ մղում որևէ բան անելու համար:
Տագնապային խանգարումներ Ընդհանուր հոգեկան խանգարումների խումբ: ՏԽ ունեցող մարդիկ զգում են մտավոր ու ֆիզիկական լարվածություն իրենց շրջապատող միջավայրով պայմանավորված, մտավախություն ապագայի վերաբերյալ, նաև՝ անիրատեսական վախեր:
Ասպերգեր Ասպերգեր ունեցող մարդիկ ունենում են կրկնվող ու սահմանափակող վարք և հետաքրքրություններ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքի ու հասարակական ոլորտների ֆունկցիոնալության վատթարացման:
Ուշադրության պակասի խանգարում (ՈՒՊԽ) Տերմինը օգտագործվում էր նախկինում՝ ախտորոշելու այն, ինչ այժմ կոչվում է ՈՒՊՀԽ (տես՝ Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում):
Ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում (ՈՒՊԳԽ) Հոգեկան խանգարում, որը, ըստ էության, ցկյանս է և կապված է ուղեղի զարգանալու և տեղեկությունը մշակելու հապաղման հետ: ՈՒՊԳԽ ունեցող մարդիկ, սովորաբար, տարբեր աստիճանի դժվարություններ են ունենում կենտրոնանալու, իմպուլսիվության ու գերակտիվության հարցում, ինչը խնդիրներ է առաջացնում տանը, դպրոցում ու հասարակական իրավիճակներում:
Ատիպիկ հակափսիխոտիկներ Դեղամիջոցների ավելի նոր տեսակ, որոնք օգնում են բուժել փսիխոզը: Ավելին Հակափսիխոտիկներ բաժնում:
Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) Ցկյանս հոգեկան խանգարում, որի ժամանակ անձը տառապում է հասարակական փոխազդեցության, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության զգալի աննորմալ զարգացմամբ:
Աքսոն Ուղեղի կամ ողնուղեղի նյարդային բջջի (նեյրոնի) երկար, մանրաթելային մաս, որի միջոցով տեղեկությունը փոխանցվում է այլ նյարդային բջիջների:
Բենզոդիազեպիններ Դեղամիջոցներ, որոնք կիրառվում են մի շարք հոգեկան խանգարումների բուժման նպատակով, առավել հաճախ՝ տագնապի:
Երկբևեռ խանգարում (մանիակալ դեպրեսիա) Տրամադրության խանգարում: Երկբևեռ խանգարում ունեցող մարդիկ ունեցել են առնվազն մեկ ամբողջական դեպրեսիվ դրվագ և առնվազն մեկ մանիակալ դրվագ:
2-րդ տիպի երկբևեռ խանգարում (հիպոմանիակալ դեպրեսիա) 2-րդ տիպի երկբևեռ խանգարում ունեցող մարդիկ ունենում են առնվազն մեկ ամբողջական դեպրեսիվ դրվագ և առնվազն մեկ հիպոմանիակալ դրվագ:
Սահմանային անձնային խանգարում (ՍԱԽ) ՍԱԽ ունեցող մարդիկ դժվարանում են կարգավորել իրենց զգացմունքները և կարող են զգալ զայրույթի, դեպրեսիայի և տագնապի ինտենսիվ նոպաներ, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև օրեր կամ ավելի երկար:
Ուղեղ Հարմարվողականության, հետազոտության, բազմացման և քաղաքակրթության կենտրոն: Այն ձեր և ձեր մարմնի հիմնական վերահսկող օրգանն է:
Ամիգդալա Պատասխանատու է հուզական հիշողությունների, վախի արձագանքների, հույզերի և գրգռվածության համար, ինչպես նաև մասնակցում է հորմոնների արտազատմանը՝ նախապատրաստելով մարմինը գործողության:
Ուղեղի ցողուն Փոխանցում է հաղորդագրությունները մարմնից դեպի ուղեղի մնացած հատվածներ ու հակառակը: Նաև օգնում է վերահսկել մարմնի բազմաթիվ կենսական գործառույթներ (շնչառություն, մարսողություն, սրտի ռիթմ, քունը և գրգռում):
Ուղեղիկ Կարևոր է շարժումների կոորդիանցիայի, հավասարակշռությունը և մկանային տոնուսը վերահսկելու համար։
Մեծ կիսագնդեր Ուղեղի ամենամեծ մասը, որը պատասխանատու է «գերագույն գործառույթների» համար, օրինակ՝ կենտրոնացումը, բանականությունը և վերացական մտածողությունը:
Ճակատային բիլթ Կարևոր է շարժումների վերահսկման, վարքի (գործողությունների) պլանավորման, տրամաբանության, հույզերի և խնդիրների լուծման համար:
Գորշ նյութ Ուղեղի հատված, որն ունի մուգ գույն: Գլխավորապես կազմված է նյարդային բջիջներից (նեյրոններից)։
Հիպոկամպ Ներգրավված է հուզական տեղեկությունը հիշողության վերածելու, սովորելու և հուզական արձագանքների կարգավորման (վերահսկման) գործընթացում:
Հիպոթալամուս (Ենթատեսաթումբ) Հաղորդակցվում է լիմբիկ համակարգի հետ վարքի և հույզերի վրա ազդելու նպատակով՝ վերահսկելով մարմնի գործառույթները, օրինակ՝ մարմնի ջերմաստիճանը, քունը, ախորժակը, սեռական հակումը, սթրեսային արձագանքները: Նաև օգնում է վերահսկել ուղեղի էնդոկրին համակարգի հիպոֆիզի հորմոնների արտազատումը։
Լիմբիկ համակարգ Կազմված է ուղեղի մասերի խմբից, որն օգնում է վերահսկել հույզերը, հիշողությունը, մոտիվացիան, ախորժակը և գրգռվածությունը:
Կապույտ բիծ Ուղեղի ցողունի փոքր հատված, որը պարունակում է նյարդային բջիջներ, որոնք ակտիվացնում են նորէպինեֆրինային համակարգը, որն էլ ազդանշան է տալիս տագնապի և վախի մասին:
Միելին Իր տեսակով մեկուսիչ, որը պատում է աքսոնները և օգնում է, որպեսզի նյարդային ազդանշաններն ավելի արագ շարժվեն: Միելինը հաճախ նաև անվանում են «սպիտակ նյութ», քանի որ այն սպիտակ տեսք ունի:
Գագաթային բիլթ Պատասխանատու է տեսողության համար։
Ծոծրակային բիլթ Պատասխանատու է ճանաչման (այսինքն՝ իմանալ էությունը), տարածության մեջ մարմնի շարժման, նաև՝ համի ու, որոշ չափով, հպման համար:
Քունքային բիլթ Կարևոր է հնչյունները մշակելու (այսինքն՝ իմանալ նշանակությունը) և ճանաչելու (այսինքն՝ իմանալ էությունը), ինչպես նաև՝ առարկաներն ու դեմքերը ճանաչելու և հիշելու գործընթացներում։
Թալամուս (Տեսաթումբ) Ստանում է տեղեկություն նյարդային համակարգի բոլոր մասերից և փոխանցում ​​ուղեղի համապատասխան մասերին, որոնք զբաղվում են զգացողությունների և շարժողական (շարժումների) ազդանշաններով: Այն օգնում է նաև կարգավորել քունը և արթնությունը։
Նյարդային բուլիմիա Սնման խանգարում, որը հաճախ ուղղակի կոչվում է բուլիմիա։ Այն բնութագրվում է կարճ ժամանակահատվածում անվերահսկելի, չափից շատ սնվելով (շատակերության նոպաներ), որին հաջորդում են սննդից ստացած կալորիաներից ազատվելու գործողություններ (օրինակ՝ փսխում, լուծողականների ընդունման չարաշահում, չափից դուրս ֆիզիկական ակտիվություն): Այս վարքագիծը կրկնվող է և հաճախ ուղղորդվում է դեպրեսիայի, սեփական անձի հանդեպ զզվանքի ու մեղքի զգացումներով: Բուլիմիան կարող է արդյունավետ բուժվել հոգեթերապիայի կամ դեղամիջոցների օգնությամբ։
Կալորիա (կիլոկալորիա) Ջերմության սպառումը կամ էներգիան հաշվարկելու չափման միավոր: Այն հաճախ օգտագործվում է սահմանելու, թե որքան էներգիա կա սննդի մեջ կամ որքան էներգիա է սպառվում ֆիզիկական ակտիվության վրա: Օրինակ՝ խնձորը կարող է պարունակել 80 կկալ էներգիա կամ անձը կարող է սպառել 50 կկալ աստիճաններն իջնելու վրա:
Քրոնիկ Տևական ժամանակ շարունակաբար պահպանվող իրավիճակ: Հաճախ գործածվում է տարիներ կամ ավելի երկար տևող խանգարումը նկարագրելու համար:
Ցիրկադային ռիթմ Մարմնի կենսաբանական ժամացույց մոտ 24-ժամանոց ցիկլով: Այն օգնում է վերահսկել մեր քնի և արթնության ցիկլը, ինչպես նաև՝ մարմնի ջերմաստիճանի ու հորմոնների տատանումները:
Կլինիկա Միջավայր, որտեղ տարբեր առողջապահական մասնագետներ ուղղակիորեն աշխատում են բուժառուների հետ։
Կլինիկական Բուժաշխատողի և բուժառուի հարաբերությունները նկարագրող գործունեություն (օրինակ՝ ախտորոշում, բուժում և այլն):
Ճանաչողություն (Կոգնիցիա) Մտավոր գործընթացներ, որոնք կապված են մտածողության, ուսման, պլանավորման, հիշողության և այլնի հետ:
Կոգնիտիվ վարքային թերապիա Հոգեթերապիայի (խոսքի թերապիա) ձև է, որը նախատեսված է տարբեր հոգեկան խանգարումների բուժման համար: Այն ուղղված է փոխել անձի մտածողությունն ու վարքը՝ օգնելով վերացնել անձի ախտանիշներն ու բարձրացնել նրա ֆունկցիոնալությունը:
Կոգնիտիվ ախտանիշներ Բնականոն մտածողության խանգարումներ: Որոշ բժշկական խանգարումներ կարող են խոչընդոտել ճանաչողությանը: Օրինակ՝ բացասական մտքեր դեպրեսիայի ժամանակ («Ես անպետք մարդ եմ») կամ զառանցանք (տե՛ս ստորև) փսիխոզի ժամանակ («ՀԴԲ-ն դավադրություն է պատրաստում իմ դեմ») կամ պլանավորման, կամ խնդիրների լուծման դժվարություններ և այլն։
Համայնքային բուժում Հիվանդանոցի փոխարեն համայնքում տրամադրվող տարբեր տեսակի բուժումներ և ծառայություններ, օրինակ՝ բժշկի գրասենյակում, առողջապահական կլինիկայում կամ առողջապահական կենտրոնում, դպրոցում և այլն:
Համայնքային բուժման հրաման Իրավական փաստաթուղթ, որը թույլ է տալիս կամ նախատեսում է, որ հոգեկան խանգարում ունեցող անձը բուժումը կստանա համայնքում ապրելու ընթացքում:
Կոմորբիդ (Համակցված, նաև՝ երկակի ախտորոշում) Անձի մոտ միաժամանակ երկու խանգարումների առկայություն: Օրինակ՝ անձ, ում մոտ ախտորոշվել է Հոգեմետ նյութերի չարաշահման խանգարում և Դեպրեսիա։
Կատարված ինքնասպանություն Անձի մահը որպես դիտավորյալ, մահանալու նպատակով ինքն իր հանդեպ ուղղված գործողության արդյունք։ Այնուամենայնիվ, ավելի հասկանալի է «մահանալ ինքնասպանությամբ» ձևակերպումը: Կարևոր է ինքնավնասումը չշփոթել ինքնասպանության փորձերի հետ։
Համակարգչային շերտագրություն (ՀՇ) Ռենտգենային ճառագայթման հատուկ տեսակ, որը ստեղծում է ուղեղի կառուցվածքների պատկերը` ուղեղի տեսքը։
Կոմպուլսիա (Սևեռուն վարքագիծ) Կրկնվող վարք, որն դիտվում է կպչուն մտքերը ճնշելու (հեռացնելու) կամ ուժեղ մղումներին հետևելու դեպքում: Կոմպուլսիաների որոշ տեսակներ ներառում են հաշվելը, ստուգելը, թխկթխկացնելը և այլն: Թեպետ թեթև ու հազվադեպ կոմպուլսիաները բնական երևույթ են, սուր և կայուն ​​կոմպուլսիաները կարող են լինել Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման մի մաս:
Ուղեղի ցնցում Ուղեղի վնասվածք, որն առաջանում է գլխին կամ մարմնին հասցված հարվածից՝ հանգեցնելով ուղեղի աշխատանքի խնդիրների ուղեղի վնասվածքի պատճառով: Այն կարող է առաջանալ առանց գիտակցության կորստի և կարող է առաջանալ թեթև հարվածից կամ ցնցումից: Ուղեղի ցնցում կարող է առաջանալ ցանկացած սպորտի կամ ժամանցի ժամանակ ընկնելու կամ բախվելու, կամ այլ դժբախտ պատահարի հետևանքով: Ուղեղի ցնցումը կարող է հանգեցնել մտածողության, հույզերի կամ վարքի բազմաթիվ դժվարությունների և երբեմն կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների, օրինակ՝ Մեծ դեպրեսիվ խանգարումը կամ Դիսթիմիան: Ուղեղի ցնցումը պահանջում է համապատասխան բժշկական բուժում: Երիտասարդների շրջանում ուղեղի ցնցումների մասին ավելին այստեղ՝ www.teenmentalhealth.org:
Վարքի խանգարում (ՎԽ) Ապակայունացնող վարքի խանգարում: ՎԽ ունեցող անհատը ցույց է տալիս 6 ամսից ավելի տևող ագրեսիվ վարքի կայուն մոդել, որն անընդունելի է հասարակության կողմից: Օրինակները ներառում են գողություն, կռիվ, հրդեհ բռնկելը և այլն: ՎԽ ունեցող երիտասարդները հաճախ խնդիրներ ունեն օրենքի հետ:
Համաձայնություն Որևէ մեկին որևէ բան անելու հավանություն կամ թույլտվություն տալ: Օրինակ՝ բուժառուն պետք է համաձայնություն տա բուժում ստանալու կամ գիտական ​​հետազոտության մասնակից լինելու համար:
Զառանցանք Ճանաչողության խաթարում, երբ անձն ունի ամրապնդված կեղծ համոզմունքներ, որ տեղի է ունեցել կամ տեղի կունենա որևէ ոչ իրական բան: Ընդհանուր զառանցանքը համոզմունք է, որ ինչ-որ մեկը փորձում է վնասել տվյալ անձին, չնայած ոչ ոք չի վնասում: Զառանցանքները հաճախ կապ ունեն փսիխոզի հետ:
Դենդրիտ Հատուկ մանրաթելեր, որոնք դուրս են գալիս նեյրոնի բջիջների մարմնից և ստանում հաղորդագրություններ այլ նեյրոններից (նյարդային բջիջներ):
Դեպրեսանտ Ցանկացած հոգեմետ նյութ (դեղորայք կամ թմրանյութ), որը դանդաղեցնում է անձի մտածողությունը և/կամ ֆիզիկական ֆունկցիոնալությունը: Օրինակները ներառում են որոշ ցավազրկողներ և ալկոհոլ:
Դեպրեսիա Վատ տրամադրություն կամ հոգեկան խանգարում նկարագրող տերմին։ Սա կարող է շփոթեցնող լինել, քանի որ մարդիկ հաճախ կարող են ճնշված զգալ, բայց չեն ունենա Դեպրեսիա կոչվող հոգեկան խանգարումը: Դեպրեսիա ունեցող մարդիկ կարող են ունենալ կամ Մեծ դեպրեսիվ խանգարում, կամ Դիսթիմիկ խանգարում: Որպես հոգեկան խանգարում դեպրեսիայի ամենատարածված տեսակը Մեծ դեպրեսիվ խանգարումն է (ՄԴԽ): ՄԴԽ ունեցող անձն իրեն շատ կոտրված, տխուր, ընկճված կամ դյուրագրգիռ է զգում, նաև ունենում է հետաքրքրության ու հաճույքի պակաս, հուսահատություն, հոգնածություն, քնի խնդիրներ, ախորժակի կորուստ, ինքնասպանության մտքեր: ՄԴԽ-ն բացասաբար է ազդում անձի կյանքի, առօրյայի, ընտանիքի, դպրոցի/աշխատանքի, ընկերների և այլնի վրա: Դեպրեսիան կարող է նաև լինել Երկբևեռ խանգարման մաս (տե՛ս վերևում): ՄԴԽ-ն կարող է արդյունավետ բուժվել հոգեթերապիայի կամ դեղորայքի միջոցով:
Դեպրեսիվ դրվագ Դեպրեսիայի շրջան ՄԴԽ-ի կամ Երկբևեռ խանգարման դեպքում: Այն ներառում է հետևյալ ախտանիշներից առնվազն 5-ը կամ ավելին, որոնք դրսևորվում են ժամանակի մեծ մասում, հիմնականում, 2 կամ ավելի շաբաթ տևողությամբ ամենօրյա կտրվածքով․ դեպրեսիվ տրամադրություն, հետաքրքրության կամ հաճույքի ակնհայտ նվազում գործողությունների (երբեմնի հաճելի) գերակշիռ կամ ամբողջ մասի նկատմամբ, քաշի զգալի ավելացում կամ կորուստ առանց հատուկ սննդակարգերի, կամ ախորժակի կորուստ, բավականաչափ քնելու անկարողություն կամ չափազանց շատ քնկոտություն (անքնություն/ինսոմնիա կամ հիպերսոմնիա), դանդաղ կամ աննպատակ շարժումներ մտավոր լարվածությունից, օրինակ՝ նյարդայնություն կամ անհանգստություն, որը նկատելի է ուրիշների կողմից (փսիխոմոտոր/հոգեշարժական գրգռվածություն կամ հապաղում), հոգնածության զգացում կամ բնականից ավելի քիչ էներգիա, թերարժեքության կամ անտեղի շատ մեղքի զգացում, մտածողության կամ կենտրոնանալու ունակության նվազում կամ անվճռականություն (որոշումներ կայացնելու դժվարություններ), կրկնվող (չդադարող) մտքեր մահվան մասին, ինքնասպանության գաղափարներ (մտքեր և/կամ գաղափարներ մահվան կամ մահանալու մասին), ինքնասպանության պլան կամ ինքնասպանության փորձ։
Զարգացում Ֆիզիկական և հոգեբանական (հուզական և ճանաչողական) աճ ողջ կյանքի ընթացքում:
Ախտորոշում Նկարագրություն, որը նույնականացնում է բժշկական կամ հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը: Հյուսիսային Ամերիկայում ախտորոշումը որոշվում է Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (ՀԽԱՎՁ) և Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) կողմից: Ախտորոշումը բժշկական ակտ է, որը տրամադրվում է բժիշկների, հոգեբանների և ախտորոշման ոլորտում վերապատրաստված այլ անձանց կողմից: Ախտորոշումը պիտակ չէ:
Խանգարում Մտավոր կամ ֆիզիկական առողջության աննորմալություն։ Խանգարումը հաճախ գործածվում է որպես հիվանդության մեկ այլ անվանում:
Դիսթրես Հոգեկան կամ ֆիզիկական տառապանք: Դիսթրեսը առօրյա կյանքի մի մասն է: Դիսթրեսը հոգեկան խանգարում չէ:
Կրկնակի դեպրեսիա/Դիսթիմիա Հոգեկան խանգարում, որը բնութագրվում է մեկ անձի մոտ միաժամանակ Մեծ դեպրեսիվ խանգարման և ոչ այդքան ծանր դեպրեսիայի՝ Դիսթիմիկ խանգարման առկայությամբ:
ՀԽԱՎՁ/DSM IV–TR (Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ): Ախտորոշիչ ձեռնարկ, որը հրատարակվել է Ամերիկյան հոգեբուժության ասոցիացիայի կողմից, որը անվանում և նկարագրում է հոգեկան խանգարումները: Այն հոգեկան խանգարումները բաժանում է կատեգորիաների, որոնք կոչվում են ախտորոշումներ՝ հիմնված չափանիշների (նշանների և ախտանիշների) ցուցակների վրա: Այն անվանում են Ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ (DSM), որտեղ IV-TR-ն (4th) նշանակում է ձեռնարկի տարբերակը, քանի որ այն ժամանակ առ ժամանակ թարմացվում է:
Դիսթիմիկ խանգարում Տրամադրության խանգարում: Դիսթիմիկ խանգարում ունեցող մարդիկ 2 կամ ավելի տարի (երեխաների դեպքում՝ 1 տարի) ունենում են կայուն ցածր տրամադրություն, սակայն ավելի քիչ դեպրեսիվ ախտանիշներ, քան Մեծ դեպրեսիվ խանգարման դեպքում: Նման ցածր աստիճանի դեպրեսիան կարող է հանգեցնել բազմաթիվ դժվարությունների տանը, դպրոցում, աշխատանքում, ընտանիքի և ընկերների շրջանում: Դիսթիմիան կարող է արդյունավետ բուժվել հոգեթերապիայի կամ դեղորայքի միջոցով:
Սնման խանգարումներ Սննդի հետ կապված հոգեկան խանգարումների խումբ: Սնման խանգարում(ներ) ունեցող մարդիկ չափից շատ են վերահսկում իրենց սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և քաշը: Այս խանգարումները ներառում են Բուլիմիան, Նյարդային անորեքսիան, Շատակերության խանգարումը և Այլ կերպ չնշված սնման խանգարումը: Սնման խանգարումները կարող են արդյունավետ բուժվել՝ կիրառելով տարբեր հոգեբանական և բժշկական բուժումներ:
Էլեկտրոկոնվուլսիվ թերապիա (ԷԿԹ) Հոգեկան խանգարումների բուժման ձև, որի ժամանակ իրավիճակի բարելավումը տեղի է ունենում ուղեղի միջով էլեկտրական հոսանք անցկացնելով։ ԷԿԹ-ն կատարվում է անզգայացումով և առավել հաճախ կիրառվում է տրամադրության ծանր խանգարումների բուժման համար: Նրա անվան մեջ կիրառվում է «կոնվուլսիվ» բառը, ինչը նշանակում է «անկառավարելի ցնցում»: Նախկինում նման բաներ կարող էին պատահել, սակայն այժմ չեն պատահում, քանի որ էլեկտրական հոսանքը տրվում է, երբ անձն անզգայացման տակ է:
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) Տեխնիկա, որը չափում է ուղեղում տեղի ունեցող էլեկտրական ակտիվությունը՝ մարդու գլխի վերևում դնելով էլեկտրոդներ: Այն հաճախ օգտագործվում է քնի խանգարումները գնահատելու կամ էպիլեպսիան ախտորոշելու համար:
Էյֆորիա Երջանկության շատ չափազանցված զգացում: Հոգեկան խանգարման պարագայում այն կարելի է հետևել Երկբևեռ խանգարման դեպքում:
Ապացուցողական բժշկություն (ԱԲ) Բժշկական օգնության ստանդարտ, որը դիտվում է, երբ բուժաշխատողը կիրառում է առկա լավագույն գիտական ​​տեղեկությունը բուժառուին անհրաժեշտ խնամք ապահովելու համար: Թե ինչպես կարող եք վստահ լինել, որ ձեր բուժաշխատողը (բժիշկ, բուժքույր, սոցիալական աշխատող հոգեբան և այլն) կիրառում է ԱԲ, ուսումնասիրեք ԱԲ նյութերը (երիտասարդների և ծնողների համար) www.teenmentalhealth.org կայքում:
Էքստրավերսիա Անհատականության տեսակ, որտեղ որևէ մեկը շատ շփվող և մարդամոտ է: Բնավորության նման հատկանիշ ունեցող մարդկանց հաճախ անվանում են «էքստրավերտներ»:
Ֆունկցիոնալ խանգարում Վիճակ, երբ անձը չի գործում այնպես, ինչպես սովորաբար գործում է կամ լավ չի գործում կյանքի մեկ կամ մի քանի ոլորտներում (այսինքն՝ ընտանիք, ընկերներ, ինտիմ հարաբերություններ, աշխատանք, դպրոց և այլն):
Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) Ուղեղի աշխատանքի եղանակն ուսումնասիրելու մեթոդ: Արվում են նկարներ տարբեր փոփոխությունների մասին, որոնք առաջանում են, երբ արյունը հոսում է ուղեղի տարբեր մասերով: Արված պատկերներն օգնում են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում ուղեղը, երբ այն առողջ է և երբ հիվանդ է (օրինակ՝ հոգեկան խանգարումներով)։
Ընդհանրացված տագնապային խանգարում (ԸՏԽ) Հոգեկան խանգարում, որը բնութագրվում է ավելորդ տագնապով և անհանգստությամբ բազմաթիվ հնարավոր իրադարձությունների (ոչ մի կոնկրետ իրադարձություն) առնչությամբ, ինչը հանգեցնում է առօրյա գործունեության հետ կապված խնդիրների: ԸՏԽ ունեցող մարդիկ անընդհատ անհանգստանում են և ունենում են բազմաթիվ ֆիզիկական ախտանիշներ անհանգստության պատճառով (գլխացավեր, ստամոքսի ցավեր, մկանների ցավ և այլն):

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել