Հայ

Կրթություն մասնագետների համար

Ծանոթացեք մասնագիտական աճին կամ վերապրոֆիլավորմանն ուղված հնարավորություններին։ Այստեղ կարող եք գտնել հեռակա և առկա կրթական ծրագրեր՝ տարբեր լեզուներով։

Edu Cover

Հոգեբուժությունը հոգեբանների համար

Թրեյնինգը նախատեսված է կլինիկական հոգեբանների համար և անդրադառնում է  հոգեկան առողջության հետ կապված ամենատարածված և կլինիկական պրակտիկայում ամենից հաճախ հանդիպող վիճակներին, այդ թվում նրանց, որոնք, չնայած լայն տարածման, տեղ չեն գտնում համատարած կրթական ծրագրերում։

Պարզ և հստակ կերպով նկարագրում է հոգեկան ոլորտի խանգարումների ձևավորման կենսաբանական և հոգեսոցիալական մեխանիզմները։ 

Ներկայացնում է մանրակրկիտ ու հիմնավորված հայացք տարբեր մասնագիտական տեսանկյուններից, ինտեգրացնելով կենսաբանական, կլինիկական, հոգեթերապևտիկ տեսանկյունները։

Տալիս է տարբեր վիճակների հոգեթերապևտիկ աշխատանքի գործնական հնարքներ, որոնք էապես բարձրացնում են բուժման արդյունավետությունը։

Սովորեցնում է կառուցել արդյունավետ հաղորդակցում ու թերապևտիկ հարաբերություններ հոգեկան ոլորտի տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ, ինչպես նաև բարձրացնել հոգեբան-հոգեբույժ համագործակցության արդյունավետությունը։

Թրեյնինգը ենթադրում է 15 առկա հանդիպումներ, շաբաթական պարբերականությամբ։

Գրանցվել

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել