ԵՊՀ մագիստրոսական կրթական ծրագրեր
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով admission.ysu.am կայքէջի միջոցով («Դիմում-հայտի լրացում» բաժին):
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա համար ըստ կրթական ծրագրերի հատկացված տեղերին (անվճար և վճարովի) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
ԵՊՀ-ն առաջարկում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը․
Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա
Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն