Հայ

Կրթություն ուսանողների համար

Ծանոթացեք նոր գիտելիք ձեռք բերելու, նոր կապեր ստեղծելուն և փորձ ձեռք բերելուն ուղղված կրթական հնարավորւթյուններին։ Այստեղ կարող եք գտնել հեռակա և առկա կրթական ծրագրեր՝ տարբեր լեզուներով։

Edu Cover

ԵՊՀ մագիստրոսական կրթական ծրագրեր

ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

 

ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:

 

ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով admission.ysu.am կայքէջի միջոցով («Դիմում-հայտի լրացում» բաժին):

ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա համար ըստ կրթական ծրագրերի հատկացված տեղերին (անվճար և վճարովի) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

 

ԵՊՀ-ն առաջարկում է  հետևյալ մագիստրոսական ծրագրերը․ 

Ընտանիքի հոգեբանություն

Կառավարման հոգեբանություն

Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա

Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն

 
 

Գրանցվել

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել