Հայ

Նախագծեր

ՀԱՀԱ-ն համագործակցում է իր անդամների, գործընկերների և արտաքին կազմակերպությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Article Cover

ՀՏՍԽ կլինիկական ուղեցույցի ներկայացում

2026 թ․ հունիսի 27-ին Հոլիդեյյ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ ՀԱՀԱ կողմից ստեղծցված Հետտրավմատիկ սթրեսային խանգարուման կլինիկական ուղեցույցի ներկայացման դասընթացը՝ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված հերթական կարևոր նախաձեռնության շրջանակում։ Այն համախմբել էր ՀՀ հոգեկան առողջության կենտրոնների հոգեբույժներին, ինչպես նաև կլինիկական հոգեբաններին՝ հնարավորություն ընձեռելով միասին ծանոթանալու ՀՏՍԽ-ի ախտորոշման, գնահատման և բուժման ժամանակակից, ապացույցների վրա հիմնված մոտեցումներին և քննարկելու դրանց կիրառումը կլինիկական պրակտիկայում։ Դասընթացը վարեց ՀԱՀԱ նախագահ, ուղեցույցի համահեղինակ Արամ Հովսեփյանը։

Քննարկվեցին ինչպես ուղեցույցի գործնական կիրառման առանձնահատկությունները, այնպես էլ ՀՏՍԽ-ի ախտորոշման և վարման հետ կապված կլինիկական տարբեր իրավիճակներ՝ հնարավորություն ստեղծելով մասնակիցների համար կիսվելու իրենց փորձով և համատեղ դիտարկելու արդյունավետ լուծումներ։

Դասընթացը դարձավ մասնագիտական երկխոսության կարևոր հարթակ՝ նպաստելով գիտելիքների թարմացմանը, միասնական մոտեցումների ձևավորմանը և տարբեր բուժհաստատությունների մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանը։ Մասնակիցների բարձր հետաքրքրվածությունն ու ակտիվ ներգրավվածությունը ևս մեկ անգամ ընդգծեցին ՀՏՍԽ-ի թեմայի արդիականությունը և նման շարունակական մասնագիտական կրթական նախաձեռնությունների կարևորությունը։

 

Ուղեցույցը կարող եք ներբեռնել amha.am կայքից:

 

Ուղեցույցը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։

 

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել