Հայ

Նախագծեր

ՀԱՀԱ-ն համագործակցում է իր անդամների, գործընկերների և արտաքին կազմակերպությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Article Cover

«Դեմենցիա» կլինիկական ուղեցույցի ներկայացում

2026 թվականի մայիսի 8-ին կայացավ «Դեմենցիա» կլինիկական ուղեցույցին նվիրված դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ հոգեբուժական հաստատությունների մասնագետները՝ հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ և ոլորտի այլ մասնագետներ։

 

Դասընթացին ներկայացվեցին դեմենցիայի վաղ ախտորոշման ժամանակակից մոտեցումները, կլինիկական գնահատման և տարբերակիչ ախտորոշման սկզբունքները, վարման և բուժման արդի ուղեցույցները, պացիենտների և խնամողների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև ուղեցույցի կիրառման գործնական կարևորությունը մասնագիտական գործունեության մեջ։

 

Ուղեցույցի ներդրումը կարևոր քայլ է Հայաստանում դեմենցիա ունեցող անձանց հոգեկան առողջության ծառայությունների որակի բարելավման, միասնական մասնագիտական մոտեցումների ձևավորման և բուժառուների առավել արդյունավետ խնամքի ապահովման ուղղությամբ։

 

Ուղեցույցը կարող եք ներբեռնել amha.am կայքից:

 

Ուղեցույցը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։

 

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել