Հայ

Նախագծեր

ՀԱՀԱ-ն համագործակցում է իր անդամների, գործընկերների և արտաքին կազմակերպությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Article Cover

Ծրագրի ընթացքում ստեղծված ծառայություններ

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի ընթացքում ստեղծված ծառայություններն են․ 

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոբիլ ծառայություններն իրականացվում են 5 մասնագետից բաղկացած բազմամասնագիտական թիմերի կողմից։ Մասնագետներն են՝ հոգեբույժ, հոգեբան, սոցիալական աշխատող, միջին բուժաշխատող և հավասարը հավասարին աջակցություն տրամադրող։

 

Ծառայությունը տրամադրում է՝

  • հոգեկան առողջության վիճակի գնահատում
  • խորհրդատվություն և բուժման ուղղորդում
  • ընթացիկ աջակցություն և մշտադիտարկում
  • անհատական և սոցիալական կարիքների գնահատում
  • հավասարը հավասարի աջակցություն

 

Ով կարող է դիմել՝

  • ծրագրի շահառու կարող են դառնալ 18 տարին լրացած հաշվառում ունեցող անձինք, որոնք՝
  • վերջին առնվազն 3 ամիսների ընթացքում չեն ստացել կամ չեն կարողացել ստանալ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն՝ չնայած դրա անհրաժեշտությանը,
  • հաճախակի հոսպիտալացվել են (վերջին 3 տարվա ընթացքում՝ առնվազն 2 անգամ),
  • ստացել են ոչ հոժարակամ կամ հարկադիր հիվանդանոցային բուժում,
  • վերջին 2 ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 4 տնային այցի անհրաժեշտություն հոգեբույժի կողմից

 

Ծառայություն մատուցող կազմակերպություններ՝

«Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00

Թեժ գիծ՝ +37498170580

Ծառայությունը տրամադրվում է Արարատի մարզում

 

«Խնամք» ՀԿ

Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00

Թեժ գիծ՝ +37480000018 

Ծառայությունը տրամադրվում է Շիրակի մարզում

 

ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

Ծառայությունը տրամադրում է անվտանգ և վստահելի միջավայր, որտեղ մարդիկ կարող են՝

  • կիսվել իրենց ապրումներով
  • ստանալ աջակցություն առանց քննադատության
  • խուսափել բացասական սոցիալական ազդեցություններից

 

Ով կարող է դիմել՝

Ծրագրի շահառու կարող են դառնալ բոլորը, ովքեր երբևէ ստացել են հոգեսոցիալական աջակցություն կամ կարծում են, որ իրենք ունեն հոգեսոցիալական աջակցության կարիք։

 

Ծառայություն մատուցող կազմակերպություն`  

«Տուն-Տեղ» ՀԿ

Հեռ․՝ +374 97 999977

Էլ․ հասցե՝ tunteghngo@gmail.com 

Ծառայությունը տրամադրվում է Արարատի և Շիրակի մարզերում


 

ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց,
  • պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին
  • կանանց և երեխաներին
  • ԼԳԲՏ+ անձանց 

 

Հոգեսոցիալական աջակցության ծառայությունները միտված են ապահովելու անվտանգ, վստահելի և աջակցող միջավայր տարբեր թիրախային խմբերի համար՝ նպաստելով նրանց հոգեկան բարեկեցությանը, սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։

 

Հոգեսոցիալական աջակցություն պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին 

 

1․ Ծառայությունը տրամադրում է՝

  • անհատական և խմբային հոգեբանական աջակցություն
  • սոցիալական աջակցություն
  • շարժական այցերի իրականացում
  • հավասարը հավասարին աջակցություն
  • ուղղորդում

 

Ով կարող է դիմել՝

  • Լոռու մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ,
  • պատերազմի մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ (կանայք, ծնողներ, երեխաներ) 

 

Ծառայություն մատուցող կազմակերպություն՝ 

«Ստեփանավանի տեղեկատվական կենտրոն» բարեգործական ՀԿ

Հեռ․՝ +374 91 607360

Ծառայությունը տրամադրվում է Լոռու մարզում

                     

2․ Ծառայությունը տրամադրում է՝ 

  • հոգեսոցիալական աջակցություն
  • իրավական խորհրդատվություն
  • առողջապահական ծառայություններ

 

Ով կարող է դիմել՝

  • պատերազմից կամ ռազմական գործողություններից տուժած անձինք

 

Ծառայություն մատուցող կազմակերպություն՝ 

«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ

Հեռ․՝ +374 55 204520 

Էլ․ հասցե՝ info@zinvoritun.am

Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի ողջ տարածքում

 

Հոգեսոցիալական աջակցություն կանանց և երեխաներին

Ծառայությունը ներառում է՝ 

  • անհատական և խմբային հոգեսոցիալական աջակցություն
  • ուղղորդում

 

Ով կարող է դիմել՝

Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում բնակվող՝

  • կանայք
  • երեխաներ
  • հաշմանդամություն ունեցող անձինք

 

Ծառայություն մատուցող կազմակերպություն՝ 

«Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամ

Հեռ․՝ +37455585252 

Էլ․ հասցե՝ caritasaregak@gmail.com

Ծառայությունը տրամադրվում է Շիրակի մարզում

 

Հոգեսոցիալական աջակցություն ԼԳԲՏ+ անձանց

 

Ծառայությունը տրամադրում է՝  

  • հոգեբանական խորհրդատվություն
  • սոցիալական աշխատողի մասնագիտական աջակցություն

 

Ով կարող է դիմել՝

  • ԼԳԲՏ+ անձինք և հարազատները

 

Ծառայություն մատուցող կազմակերպություն՝ 

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հեռ․՝ +374 60 377277

Թեժ գիծ՝ +374 33 522533

Էլ․ հասցե՝ info@pinkarmenia.org

Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի ամբողջ տարածքում

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել