Հայ

Նախագծեր

ՀԱՀԱ-ն համագործակցում է իր անդամների, գործընկերների և արտաքին կազմակերպությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Article Cover

Մեկնարկել է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագիրը

2024 թ․ հունվարից մենք մեկնարկեցինք «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագիրը։ 

Այսօր  մենք ուրախ ենք ներկայացնել ծրագիրը Հայաստանում հոգեկան առողջության ոլորտով հետաքրքրված բոլոր միջազգային, պետական և հասարակական կազմակերպություններին,լրատվամիջոցներին և լայն հանրությանը։

 

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին

 

  • Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոս՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան
     
  • Անահիտ Ավանեսյան՝ ՀՀ առողջապահության նախարար
     
  • Ժաննա Անդրեասյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
     
  • Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
     

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

 

 Ծրագիրն իրականացնում են

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
     
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը
     
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ն
     
  • Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան
     
  • Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել