Հոգեբուժության 35-րդ Եվրոպական համագումար
Հոգեբուժության 35-րդ Եվրոպական համագումարը տեղի կունենա Ֆլորենցիայում, Իտալիա, 2027 թվականի ապրիլի 3-6-ը։
2027 թվականի կոնգրեսի կարգախոսը կլինի՝ «Նորարարականացնելով հոգեկան առողջությունը. դեպի անհատականացված և ինտեգրված խնամք»։ Այն արտացոլում է ոլորտի հիմնական առաջնահերթությունը և EPA-ի 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի հիմնախնդիրներից մեկը՝ ապահովել, որ հետազոտությունների, կլինիկական պրակտիկայի, ծառայությունների մատուցման և թերապևտիկ տարբերակների նորարարությունը հանգեցնի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար ավելի անհատականացված, անձնակենտրոն և արդյունավետ խնամքի:
Սեսիայի առաջարկների ներկայացման վերջնաժամկետ․ 13 մայիսի 2025թ.
Ամփոփագրերի ներկայացման մեկնարկ․ հուլիս, 2026թ.
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ․ սեպտեմբերի 21, 2027թ․
Վաղ գրանցման վերջնաժամկետ․ հունվարի 27, 2027թ.