Մասնագետների պաշտպանության հանձնաժողով
Հանձնաժողովի նպատակն է պաշտպանել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մասնագիտական իրավունքները, ապահովել արդար և արժանապատիվ վերաբերմունք աշխատավայրում, ինչպես նաև աջակցել իրավական և կազմակերպական հարցերում։
Հանձնաժողովի ղեկավար՝ Գևորգ Փաշիկյան
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի մասնագիտական հանձնաժողովները միավորում են հոգեկան առողջության ոլորտի տարբեր մասնագետների՝ ապահովելով գիտական, կլինիկական և էթիկական միասնական մոտեցումներ։ Հանձնաժողովների աշխատանքը նպատակ ունի բարձրացնել մասնագիտական որակը, զարգացնել գիտահետազոտական և կրթական գործունեությունը, ինչպես նաև աջակցել մասնագիտական ուղեցույցների մշակմանը և կիրառմանը։