Հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերապատրաստումներ
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների մասնակցությամբ իրականացնում է 6-օրյա վերապատրաստումներ՝
«Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի գործունեության կազմակերպումը դպրոցում» խորագրով։
Վերապատրաստումների նպատակները
- Նպաստել կրթության ոլորտի հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը
- Խթանել հոգեբանների դերի ակտիվացումը կրթական միջավայրում, մեծացնել հոգեբանների մասնակցությունը դպրոցի և համայնքի միջև փոխհարաբերություններում
- Աջակցել հոգեբաններին արդյունավետ արձագանքել սովորողների դժվարություններին և ուսուցիչների անհանգստություններին
- Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու է Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի շուրջ 1,400 հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբան։
Վերապատրաստումները մեկնարկել են 2024 թվականին և կավարտվեն 2026 թվականին։
«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ -ի գործընկերությամբ։