Հայ

Ասոցիացիայի միջոցառումներ

ՀԱՀԱ-ն նպաստում է մասնագիտական զարգացմանը և համայնքի ներգրավվածությանը մի շարք միջոցառումների միջոցով:

Article Cover

Վերապատրաստում ԱԱՊ օղակի բժիշկների համար

2024 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Զարգացնել ԱԱՊ օղակի բժիշկների կարողությունները հոգեկան առողջության ոլորտում․ ճանաչում, առաջնային օգնություն և ուղղորդում» վերապատրաստման ծրագիրը։ Այն իրականացվում է Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ 

 

Վերապատրաստումը նախատեսված է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկների համար և անցկացվում է 3 փուլով։  

 

Դասընթացի արդյունքում ընտանեկան բժիշկները ձեռք կբերեն տեսական և պրակտիկ գիտելիքներ մի շարք հոգեբուժական խանգարումների վերաբերյալ, կկարողանան ճանաչել դրանք, ճիշտ օգնություն տարմադրել և ուղղորդել։ Ինչպես նաև ընտանեկան բժիշկները գիտելիքներ ձեռք կբերեն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում պացիենտների հետ արդյունավետ հաղորդակցման շահեկանության, եղանակների և հնարների մասին։ 

 

Վերապատրաստման ծրագրի թեմաներն են․ 

  • Դեպրեսիա
  • Տագնապային խանգարումներ։ Կոնվերսիոն դիսոցիատիվ
  • խանգարումներ
  • Հետծննդյան խանգարումներ
  • Պացիենտների հետ հաղորդակցվելու հմտություններ
  • Համապարփակ հոգեբուժություն
  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
  • Կախվածություններ
  • Աուտիզմ
  • Նեյրոկոգնիտիվ խանգարումներ
  • Կպչուն-սևեռուն խանգարումներ
  • Փսիխոտիկ էպիզոդ
  • Ինքնասպանություն
  • ՈՒշադրության պակասի/hիպերակտիվության խանգարում և
  • դիսլեքսիա
  • Սննդային վարքի խանգարումներ

 

Հանդիպումներն անցկացվում են Ծաղկաձորում, Վանաձորում ու Ջերմուկում։ 

Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 45 բժիշկ ՀՀ բոլոր մարզերից։ Ծրագիրը կավարտվի 2025 թվականի դեկտեմբերին։ 

 

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է՝

 

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ -ի գործընկերությամբ։
 

Գրանցվել

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել