ՀԱՀԱ տարեկան համագումար
Դեկտեմբերի 26-ին կայացավ ՀԱՀԱ տարեկան համագումարը, որի ընթացքում ամփոփվեց ասոցիացիայի 2024թ․ կատարված աշխատանքը։
Ներկայացվեցին ասոցիացիայի ենթակառույցների աշխատանքը, մասնավորապես անդրադարձ կատարվեց մասնագետների որակավորման, հոգեթերապևտի էթիկայի կոդեքսի, երիտասարդ մասնագետների, հետազոտությունների հետ կապված աշխատանքներին։
Նաև մանրամասն ներկայացվեց "«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը։
Ամփոփ ներկայացնելով նվաճումները, նշենք որ 2024 թվականի ավարտին Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան․
- Ունի 212 անդամ
- Ստեղծել է 52 աշխատատեղ, որից 44-ը մասնագիտական
- Պատրաստել է 24 թրեյներ՝ ՀՀ բոլոր դպրոցների հոգեբաններին վերապատրաստելու համար
- Վերապատրաստել է 55 ԱԱՊ բժիշկ
- Վերապատրաստել է 50 հոգեբան
- Սկսել է աշխատանքը 4 կլինիկական ուղեցույցի վրա
- Սկսել է աշխատանք 4 կլինիկական վարման ուղու վրա
- Մշակել և հաստատել է դպրոցների մանկավարժահոգեբանական անձնակազմի համար մեթոդական ցուցումներ
- Մասնակցել է Հոգեկան առողջության մասին օրենքի նախագծման աշխատանքներին
- Ավարտին է մոտեցրել հոգեթերապևտի էթիկայի կոդեքսի մշակումը
- Կատարել է փսիխոմետրիկ 20 հարցաշարի թարգմանություն և սկսել է դրանց տեղայնացման և վալիդացման գործընթացը
- Անց է կացրել կլինիկական վերլուծություններ և հանդիպումներ երիտասարդ մասնագետների հետ
- Համագործակցությամբ անցկացրել է Ամառային հոգեթերապևտիկ դպրոց։