Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Սոցիալական տագնապային խանգարում

Սոցիալական տագնապային խանգարումը, կամ սոցիոֆոբիան, հաճախ “բաց թողնված հնարավորությունների խանգարում” են անվանում։ Քանի որ սոցիոֆոբիան նախ սահմանափակում է մարդու զարգացման, աճի և առաջխաղացման գլխավոր կոմպոնենտներից մեկը՝ շփումը այլ մարդկանց հետ, և խոչընդոտում է մարդու ազատ ինքնարտահայտմուը։ 

 

Ի՞նչ է սոցիալական տագնապային խանգարումը 

 

Սոցիալական տագնապային խանգարումը բնութագրող հիմնական հատկանիշը ինտենսիվ և մշտական ​​վախ է մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներից: Այդ իրավիճակներից կարող են լինել օրինակ՝ անծանոթ մարդկանց հետ զրույցը, որևէ բան լսարանին ներկայացնելը, ուտելը կամ խմելը այլ մարդկանց ներկայությամբ և այլն։ Այս վախը կենտրոնանում է փոխազդեցությունների բացասական հետևանքների վրա, ինչպիսիք են քննադատությունը, բացասական գնահատականը, ծաղրը և ուրիշների կողմից մերժումը: Սոցիոֆոբիայով մարդկանց անհանգստացնում է, որ նրանք չեն կարողանա կառավարել տագնապը (որը կարող է արտահայտվել դողացող ձայնով, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, շնչահեղձույամբ և այլն) այլ մարդկանց հետ փոխազդեցությունների ընթացքում և այն կարող է նկատվել, իրենց անհարմար վիճակի  մեջ դնել կամ սխալ մեկնաբանվել ուրիշների կողմից։ Ծանր սթրեսի հետ կապված իրավիճակներում հնարավոր են խուճապային գրոհներ։ 

 

Սոցիալական տագնապային խանգարման դեպքում մարդիկ սովորաբար հասկանում են, որ իրենց վախը չափազանցված է և անհիմն, բայց այս ըմբռնումն իրենց չի օգնում։ Բնականաբար, այս ապրումները բերում են նրան, որ մարդը փորձում է խուսափել սոցիալական իրավիճակներից, ինչըն բացասական է անդրադառնում նրա կյանքի որակի վրա։ 

 

Հայտնի է, որ սոցիոֆոբին շատ դեպքերում ի հայտ է գալիս վաղ տարիքում: Այս խանգարումով մարդկանց 50%-ի մոտ այն զարգացել է մինչև 11 տարեկանը, իսկ 80% մոտ` մինչև 20 տարեկանը: Մեկնարկի վաղ տարիքը կարող է ավելի խոցելի է դարձնում այս մարդկանց դեպրեսիվ խանգարումների, հոգեմետ նյութերի օգտագործման և այլ հոգեկան ոլորտի այլ խանգարումների նկատմամբ:

 

Տարածվածությունը միջինում տարբեր երկրներում գնահատվում է 2-15%: Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Առաջացման պատճառները ժառանգական, կենսաքիմիական և միջավայրային գործոնների համադրությունն է։ Համարվում է, որ սոցիոֆոբիան կարող է խթանվել տհաճ կամ ամոթալի սոցիալական իրավիճակից հետո: Նաև կարող է կապ լինել ծնողավարման ոճի հետ՝ չափազանց պաշտպանող և վերահսկող, կամ հակառակը՝ պահանջկոտ  ծնողավարումը կարող է սոցիալական տագնապային խանգարման խթաններից դառնալ։ 

 

Սոցիալական տագնապային խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Սոցիոֆոբիայով մարդիկ հակված են գերագնահատել ուրիշների ուշադրությունը իրենց անձի նկատմամբ և, հետևաբար, շատ բարձր պահանջներ են ներկայացնում ինրենք իրենց նկատմամբ: Չնայած դրան, նրանք համոզված են , որ մշտապես գնտվում են նվաստացման,  խայտառակվելու կամ արժեզրկվելու վտանգի տակ։ Այս իրադրույունում տագնապը և սթրեսի աաստիճանը շատ բարձր են։  Ծանր դեպքերում մարդը դժվարանում է միայնակ դուրս գալ տնաից, նա ամաչում է ուտել հասարակական վայրերում և օգտվել հանրային զուգարանից։ 

 

Սոցիոֆոբիայով մարդկանց համար թիմում աշխատելը հսկայական մարտահրավեր է: Նրանք նախընտրում են հեռավար աշխատանքը և կաորղ են մերժել գործատուների եկամտաբեր առաջարկները՝ անհիմն վախերի պատճառով: Մրցակցային իրավիճակում սոցիոֆոբիայով մարդը կնախընտրի ընդհանրապես հրաժարվել փոխազդեցությունից, քան հայտնվել ուժեղ սարսափ և ամոթի զգացում վերապրելու վտանգի տակ: Այստեղ սխալվելու վախը շատ ավելի բարձր է, քան հաղթանակի դեպքում հնարավոր օգուտները, նույնիսկ եթե հաջողությունը երաշխավորված է, ինչը պարադոքսալ է նման ֆոբիա չունեցող մարդկանց համար։ Նման մարդիկ չափազանց կախված են ուրիշների քննադատությունից. ցանկացած անհարմար հայացք կամ կոպիտ խոսք կարող է մի քանի օրով նրանց հավասարակշռությունից հանել: 

 

Ինքնամեկուսացման ցանկությունը, շփումները նվազագույնի հասցնելու ցանկությունը, «կեղևից դուրս գալու» և աշխարհի առաջ բացվելու դժկամությունը. սրանք այն գործոններն են, որոնք խանգարում են սոցիալական տագնապային խանգարում ունեցող մարդկանց ներդաշնակ զարգանալ և միանալ հասարակությանը: 

 

Բուժում 

 

Սոցիալական տագնապային խանգարման առաջատար բուժումը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի (CBT) և հակադեպրեսանտների կամ տագնապամարիչների համադրությունն է։ Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի սկզբունքների վրա հիմնված ինքնօգնությունը երկրորդ ընտրության բուժումն է։ Որոշ հետազոտություններ փաստում են, որ սոցիոֆոբիայի դեպքում էֆեկտիվ կարող է լինել նաև Ընդունման և հանձնառության թերապիան (ACT), որն ավանդական CBT-ի ճյուղավորումն է։  ACT-ը սովորեցնում է ընդունել տհաճ ախտանիշները՝ դրանց դեպ պայքարելու փոխարեն, ինչպես նաև զարգացնում է հոգեբանական ճկունությունը՝ փոփոխվող իրավիճակային պահանջներին հարմարվելու, սեփական տեսակետը փոխելու և մրցակցող ցանկությունները հավասարակշռելու կարողությունը: ACT-ը ևս կարող է օգտակար լինել որպես այս խանգարման երկրորդ ընտրության բուժում այն ​​իրավիճակներում, երբ CBT-ն անարդյունավետ է կամ մերժվում է։

 

Սոցիոֆոբիայի թերապիայի համար կարող է կիրառվել նաև Սոցիալական հմտությունների ուսուցումը (SST)։ Սոցիալական տագնապային խանգարման հետևողական բուժման արդյունքում կարելի է հասնել լիակատար ապաքինման։ 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել