Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Ուսումնական հմտությունների խանգարումներ

Ուսումնական հմտությունների խանգարումները (ՈւՀԽ) չեն ենթադրույմ, որ մարդ ունակ չէ սովորել, սա սովորաբար նշանակում է, որ նա կարող է դժվարանալ ուսում ստանալ  սովորական ձևով։ Այս խանգարումներից որևէ մեկը չի բացառում այլ կերպ սովորելու կարողությունը: Այսպիսով, որոշ մարդկանց կարելի է ավելի ճշգրիտ նկարագրել որպես «ուսումնական հմտություններրի տարբերվող ձև» ունեցող՝ խուսափելով հնարավոր բացասական կարծրատիպերից և խարանից։ Ուսմումնական հմտությունների խանգարումներ ունեցող մարդկանց մասին ևս մեկ տարածված սխալ պատկերացում կա, որ մեծահասակ տարիքում նրանք ազատվում են իրենց խնդիրներից։ Սա հաճախ այդպես չէ, և ուսումնական խանգարումներ ունեցող մեծահասակների մեծամասնությունը դեռևս աջակիցության և ռեսուրսների կարիք է ունենում՝  տարբերությունները հաղթահարելու համար: 

 

Ուսումնական հմտությունների խանգարումների տեսակները

 

ՈւՀԽ-ն խանգարումների խումբ է, որը բնութագրվում է երեխաների սովորելու և ակադեմիական հմտությունները կիրառելու դժվարություններով։ Այս խանգարումները ներառում են դիսլեքսիա (ընթերցանության խնդիրներ), դիսգրաֆիա (գրելու խնդիրներ), դիսկալկուլիա (թվաբանության խնդիրներ) և այլ սպեցիֆիկ ուսումնական խանգարումներ: 

 

Դիսլեքսիա ունեցող երեխաները կարող են խնդիրներ ունենալ բառերը ճանաչելու, դանդաղ և  ճշգրիտ ընթերցելու, կարդացածը հասկանալու և տեքստը հիշելու գործում: Այս դժվարությունները հաճախ կապված են հնչյունների՝ լեզվի ձայնի ամենափոքր միավորների մշակման ունակության բացակայության հետ, ինչը դժվարացնում է կարդալ սովորելը։ 

 

Դիսգրաֆիան կապված է գրավոր խոսքի խանգարումների հետ: Այս խանգարում ունեցող երեխաները կարող են բաց թողնել տառերը կամ փոխարինել դրանք այլ տառերով,  շատ քերականական սխալներ թույլ տալ և դժվարանալ միտքն արտահայտել գրավոր խոսքում։  Նրանց ձեռագիրը կարող է անընթեռնելի լինել, իսկ գրելը կարող է դանդաղ ու հոգնեցուցիչ գործընթաց լինել: 

 

Դիսկալկուլիան խանգարում է, որն ազդում է մաթեմատիկական ունակությունների վրա: Դիսկալկուլիա ունեցող երեխաները կարող են դժվարություններ ունենալ կապված թվերի, դրանց մեծությունների և հարաբերությունների ընկալման հետ,  ինչը հանգեցնում է մաթեմատիկական հաշվարկներ կատարելու և մաթեմատիկական հասկացությունների կիրառման դժվարությունների:

 

Որպես ախտանիշ դիտվելու համար այս դժվարությունները պիտի արտահայտվեն  առնվազն վեց ամսվա ընթցքում և նկատելիորեն չհամապատասխանեն տարիքին, խանգարեն դպրոցին, աշխատանքին կամ առօրյա կյանքին: Օրինակ, դեռահասը կարող է չկարողանալ կատարել դպրոցական առաջադրանքները, մինչդեռ մեծահասակը կդժվարանա այն աշխատանքում, որը պահանջում է գրագետ գրել կամ արագ հաշվարկներ կատարել:

 

Դժվարությունները սովորաբար սկսվում են դպրոցական տարիքից, բայց կարող են ակնհայտ դառնալ ավելի ուշ, քանի որ ակադեմիական հմտությունների պահանջները մեծանում են: Դպրոցականների մոտ 5-15%-ը ուսումնական որոշակի խանգարում ունի։ Այս խանգարումների պատճառները լիովին պարզված չեն, բայց ենթադրվում է, որ դրանք կարող են կապված լինել գենետիկական գործոնների, նյարդաբանական բնութագրերի, ինչպես նաև արտաքին գործոնների հետ, ինչպիսիք են ներարգանդային զարգացման առանձնահատկությունները կամ վաղ մանկական տրավմաները։ Այս խանգարումները կապված չեն ինտելեկտի կամ մոտիվացիայի պակասի հետ, և այդ խանգարումներով երեխաները կարող են շատ խելացի և տաղանդավոր լինել այլ ոլորտներում:

 

Ուումնական հմտությունների խանգարումների ազդեցությունը կյանքի վրա

 

Ուսումնական հմտությունների խանգարումների հետևանքները չեն սահմանափակվում միայն ակադեմիական արդյունքներով՝ տարածվելով  նաև սոցիալական ոլորտի վրա։ Նյարդահոգեբանական տարբերությունները կարող են ազդել հասակակիցների սոցիալական ազդանշանները ճշգրիտ ընկալելու ունակության վրա, և, իհարկե, այս երեխաները խարանավորվելու բարձր ռիսկի են ենթարկվում։  Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՈւՀԽ ունեցող դեռահասները ավելի ցածր ակադեմիական առաջադիմություն ունեն, սակայն հավանական է, որ նրանց ցածր կատարողականությունը կարող է պայմանավորված լինել ուսուցիչների ցածր ակնկալիքներով։ ԱՄՆ-ում հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ  ուսուցիչների ակնկալիքները ՈւՀԽ ունեցող աշակերտներից չեն համապատասխանում նրանց ակադեմիական ներուժին։ 

 

Այս խմբի խանգարուները ազդում են նաև ինքնագնահատականի վրա։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել նաև, որ ինքնագնահատականի վրա դրականորեն կարող են ազդել մի քանի այլ գործոններ։ Ոչ ակադեմիական ոլորտներում (սպորտ, արվեստ) հմտությունները բարձրացնում են ինքնագնահատականը: ՈՒՀԽ ունեցող աշակերտները կարողանում են տարբերել ակադեմիական հմտությունները ինտելեկտուալ կարողություններից: Սա ցույց է տալիս, որ այն աշակերտները, ովքեր ընդունում են իրենց ակադեմիական սահմանափակումները, բայց նաև գիտակցում են իրենց ներուժը հաջողության հասնելու այլ ինտելեկտուալ առաջադրանքներում, իրենց համարում են ունակ և կոմպետենտ, ինչը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը:

Կարևոր է, որ ծնողները և ուսուցիչները հասկանան, որ այս երեխաները հատուկ ուշադրություն և աջակցություն են պահանջում՝ իրենց ներուժն իրագործելու և դպրոցական միջավայրին հաջողությամբ հարմարվելու համար:

 

Բուժում 

 

Ուսումնական հմտությունների խանգարումները բուժում չունեն, սակայն վաղ միջամտությունը կարող է նվազեցնել դրանց ազդեցությունը: ՈւՀԽ ունեցող մարդիկ կարող են իրենց հաշմանդամությունը հաղթահարելու ուղիներ մշակել: Ավելի վաղ օգնություն ստանալը մեծացնում է դպրոցում և հետագայում կյանքում հաջողության հասնելու հնարավորությունը: 

 

Լավագույն արդյունհքը կարող է ապահովել բազմամասնագիտական ​​թիմը (հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ և մանկաբույժ)։ Թերապիիան ուղղված է խանգարման հիմնական դեֆիցիտի շտկմանը, երեխայի և ընտանիքի վրա դրա բացասական ազդեցության և համակցված հիվանդությունների բուժմանը:

Այս նպատակների համար կիրառվում են հատուկ մշակված կոռեկցիոն ծրագրեր, հոգեթերապիա, երբեմն դեղորայքային թերապիան (համակիցված խանգարումների ախտանիշների շտկման համար)։ 

 

Ընտանեկան աջակցությունը կարևոր դեր է խաղում երեխայի կրթական գործընթացին հարմարվելու գործում։ Ծնողները կարող են օգնել իրենց երեխային՝ տանը պայմաններ ստեղծելով հարմարավետ և արդյունավետ ուսուցման համար, աջակցելով նրան հուզականորեն և խրախուսելով նրա ձեռքբերումները:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել