Զառանցական խանգարում
Զառանցական խանգարում ունեցող մարդիկ հաճախ կարող են շարունակել բնականոն կյանք վարել իրենց զառանցանքի բովանդակությունից դուրս։ Զառանցական խանգարմանը հատուկ չեն տարօրինակ կամ անսովոր վարքը, որը հատուկ է փսիխոտիկ սպեկտրի այլ խանգարումներին։ Որոշ դեպքերում, սակայն, զառանցական խանգարում ունեցող մարդիկ կարող են կլանված լինել իրենց մոլորություններով այն աստիճան, որ դա կարող է խաթարել լիարժեք կյանք ապրելու հնարավորությունը։
Ի՞նչ է զառանցական խանգարումը
Զառանցական խանգարումը բնութագրվում է մեկ կամ մի քանի հստակ կեղծ համոզմունքներով, որոնք պահպանվում են առնվազն 1 ամիս: Զառանցանքները խանգարման միակ ախտանիշն են: Զառանցական խանգարումը կարող է ներառել մոլորություններ, որոնք տարօրինակ չեն, որոնք կապված են իրականում հնարավոր իրավիճակների հետ՝ հետապնդում, թունավորում, դավադրություն, դավաճանություն։
Բայց նույնիսկ այս դեպերում դրանք կա՛մ բոլորովին չեն համապատասխանում ճշմարտությանըւ, կա՛մ խիստ չափազանցված են։
Տարօրինակ զառանցանքները վերաբերում են համոզմունքներին, որոնք անհնարին են իրականության մեջ, օրինակ՝ հավատալը, որ ինչ-որ մեկը մարմնից հեռացրել է որևէ օրգան՝ առանց որևէ ֆիզիկական ապացույցի:
Առանձնացվում են զառանցական խանգարման մի քանի ենթատիպեր․
- Էրոտոմանիկ զառանցանքի դեպքում մարդը համոզված է, որ մեկ այլ մարդ սիրահարված է իրեն: Նա հաճախ փորձում է կապ հաստատել զառանցանքի օբյեկտի հետ։ Այս փորձերը կարող են վերաճել հետապնդման։
- Գրանդիոզության զառանցանքը ամենահայտնին է։ Այս զառանցանքի բովանդակությունը սեփական անձի նշանակալիությունն է, մեծ տաղանդի, գյուտարարության մասին համոզմունքը։
- Խանդի զառանցանքով մարդիկ համոված, որ զուգընկերը դավաճանում է իրեն։ Այս համոզմունքը հիմնված է կասկածելի ապացույցներով հաստատված սխալ եզրակացությունների վրա: Զառանցանքը կարող է ֆիզիկական վտանգ ներկայացնել զուգընկերոջ համար:
- Հետապնդման զառանցանքի դեպքում մարդիկ հավատում են, որ նրանց դեմ դավադրություն է կազմակերպում, նրան հետևում են կամ հետապնդում են։
- Սոմատիկ զառանցանքը կապված է մարմնական ապրումների հետ։ Մարդիկ համոզված են, որ նրանք ունեն որևէ ֆիզիկական խնդիր՝ մակաբույծներ, վատ հոտ, կամ մարմնական դեֆեկտ։
- Մտքերի փոխանցման կամ կառավարման զառանցաքի դեպքում թվում է, թե մտքերը
- տարածվում են հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի միջոցով, կամ, որ մտքերը կառավարվում են արտաքիհն ուժերիր կողմից։
Զառանցական խանգարման Էթիոլոգիան անհայտ է: Սակայն հայտնի է, որ այն շիզոֆրենիայի կամ երկբևեռ աֆեկտիվ խանգարման վաղ փուլ չէ, գենետիկ կապը շիզոֆրենիայի հետ նույնպես չի հայտնաբերվել։ Փաստացի զառանցանք կարող են առաջացնել սթրեսը, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը։ Հավանականությունը մի փոքր ավելի բարձր է միայնակ մարդկանց, օրինակ՝ էմիգրանտների, վատ տեսողություն և լսողություն ունեցողների համյար։
Թեև զառանցանքը կարող է այլ խանգարումների ախտանիշ լինել, ինքնին զառանցական խանգարումը բավականի հազվադեպ է։ Այն սովորաբար զարգանում է միջին տարիքից և ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։
Զառանցական խանգարման ազդեցությունը կյանքի վրա
Զառանցական խանգարումը կարող է անդրադառնալ կյանքի միայն մեկ ոլորտի վրա։ Օրիրնակ, խանդի զառանցանքը կարող է խաթարի միայն ամուսնական կյանքը, իսկ մյուս ոլորտներում մարդը կշարունակի պահպանել ֆունկցիոնալությունն ու ինքնուրույնությունը։ Սակայն այլ դեպքերում, զառանցական խանգարումով մարդու մոտ կարող են զարգանալ մի քանի տեսակի զառանցանքներ, որոնք ամբողջովին կկլանեն նրան և անհնար կդարձնեն շփումը և պրոդուկտիվ գործունեությունը։
Ցանկացած դեպքում զառանցական խանգարումով մարդկանց համար կյանքը կարող է տառապանքով, վախերով լի լինել։ Քննադատությունը, ընկնելով կասկածամտության պարարտ հողի վրա, դժվարացնում է շփումը, աջակցող, վստահելի կապերի ստեղծումը։ Այսպիսով զառանցական խանգարումով մարդիկ հաճախ տևական սթրեսի են ենթարկվում, ինչը, իր հերթին, վատթարացնում է վիճակը։
Համապատասխան բուժօգնություն չստանալու դեպքում զառանցական խանգարումը կարող է հանգեցնել դեպրեսիայի, սոցիալական մեկուսացման, օրենքի հետ խնդիրների պատճառ դառնալ, բերել ինքնավնասմանը կամ ուրիշներին վնաս հասցնելուն։
Բուժում
Զառանցական խանգարման բուժման հիմնական մարտահրավերն այն է, որ այս խանգարումով մարդիկ չեն կարող լիարժեք գնահատել իրենց վիճակը և սովորաբար օգնություն չեն փնտրում։ Հակափսիխոտիկների երկարատև կիրառման արդյունավետույթան մասին վկայող ապացույցները բացակայում են, դրանք կիրառվում են միայն կարճատև, ծանր ախտանիշները մեղմելու նպատակով։
Հոսպիտալացումը կարող է հարկավոր լինել, եթե կա ինքնավնասման կամ ուրիշներին վնասելու վտանգ։
Համակարգված բուժումն ուղված է հիմնականում խանգարման հետ կապված այլ խնդիրների շտկմանը, օրինակ, կարող են կիրառվել հակադեպրեսանտներ և տագնապամարիչներ տագնապայնությունն ու դեպրեսիան մեղմելու համար։
Ապացուցված է սակայն, որ միայն դեղորայքային թերապիան զիջում է էֆեկտիվույամբ հոգեթերապիայի հետ համակցված բուժմանը, որը հեռանկարում ավելի լավ արդյունք կարող է տալ։ Ցուցված մեթոդը Կոգնիտիվ վարքաբանական թերապիան է, ինչպես նաև ընտանեկան թերապիան։ Զառանցական խանգարման դեպքում ավելի էֆեկտիվ է ինդիվիդուալ թերապիան, այլ ոչ խմբայինը։
Հետևողական թերապիա ստացող անձանց մոտ կանխատեսումներն ավելի դրական են: Մարդկանց գրեթե 50% -ը լիովին վերականգնվում է, ավելի քան 20% -ը նշում է ախտանիշների նվազում։