Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Կուտակման խանգարում

Կուտակման խանգարումը բարդ հոգեբանական մեխանիզմներով է զարգանում։ Այս խանգարման արմատները սովորաբար որևէ կապ չունեն խանգարման տեսանելի ախտանիշների հետ։ Խոսքը պարզապես իրերը դեն նետելու անկարողության մասին չէ, այն հաճախ կապված է զգացմունքային կապվածության, կորստի վախի և տագնապի հետ: Կուտակման հետևում ընկած մտավոր և հուզական գործընթացները հասկանալը հնարավորություն է տալիս այս խանգարումով մարդկանց արդյունավետ օգնություն և աջակցություն մատուցել։ 

 

Ի՞նչ է կուտակման խանգարումը

 

Կուտակման խանգարման դեպքում մարդիկ դժվարանում են դեն նետել կամ բաժանվել իրերից։ Դրանք կարող են կուտակել  և գրավել ամբողջ բնակելի տարածքը՝ դարձնելով այն անօկտագործելի։ Ի տարբերություն կոլեկցիոներների՝ կուտակման խանգարում ունեցող մարդիկ հավաքում են իրերը անկազմակերպ կերպով և դժվարությամբ են բաժանվում նույնիսկ որևէ արժեք չունեցող իրերից։

 

Երբեմն խանգարումն արտահայտվում է նրանով, որ մարդիկ կուտակում են ոչ թե իրեր, այլ կենդնիներ։ Այդ դեպքում կենդնիների քանակը գերազանցում է մարդու ունակությունը դրանց խնամել, կերակրել և անասնաբուժական օգնություն ցուցաբերել: Հաճախ կենդանիները թերսնուցված են  և/կամ հիվանդ։ 

 

Այնուամենայնիվ, խանգարում ունեցող շատ մարդիկ չեն գիտակցում, որ պատշաճ կերպով չեն խնամում կենդանիներին: Կենդանիներ կուտակողները շատ կապված են իրենց ընտանի կենդանիներին և չեն ցանկանում հրաժարվել նրանցից: 

Հաճախ կուտակման խանգարումը համակցված է մեկ այլ հոգեկան խանգարման հետ, օրինակ՝ դեպրեսիայի, տագնապային,, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարուման (OCD) և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD): Մյուս գործոնները, որոնք հաճախ կապված են կուտակման  խանգարման հետ, ներառում են ալկոհոլային կախվածությունը և պարանոիդային, շիզոտիպային և խուսափող շեշտվածությունները կամ հատկանիշները:

 

Կուտակման խանգարումը սովորաբար սկսվում է դեռահասության տարիքում: Սկզբում այն կաորղ է թույլ արտահայտված լինել, սակայն տարիքի հետ սովորաբար ծանրանում է և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել արդեն 30 տարեկանին մոտ հասակում։  Ենթադրվում է, որ մարդկանց 2-ից 6%-ն այս խանգարումն ունի: Այն հավասարապես տարածված է կանանց և տղամարդկանց մոտ։ Պատճառներից են համարվում ժառանգական նախատրամադրվածությունը և միջավայրի գործոնները։ 

Առանց բուժման, ախտանիշները սովորաբար շարունակվում են ամբողջ կյանքի ընթացքում՝ չնչին փոփոխություններով, կամ անփոփոխ։ 

 

Կուտակման խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Կուտակման խանգարումն անդրադառնում է անհատի ամենօրյա գործունեության, հարաբերությունների և հոգեկան առողջության վրա: Ինչ որ պահից սկսած այն կարող է հանգեցնել կատարյալ մեկուսացման, ընտանեկան հարաբերությունների կորստի, և նույնիսկ իրավական խնդիրների: Խանգարումը սահմանափակում է մարդկանց սոցիալական կյանքը, աշխատելու, սովորելու հնարավորությունը։ Օրինակ, կուտակման խանգարում ունեցող մարդիկ կարող են թույլ չտալ այլ մարդկանց, ներառյալ ընտանիքի անդամներին, ընկերներին կամ որևէ ծառայությունենր մատուցող կազամկերպութոյւնների ներկայացուցիչներին տուն մտնել, քանի որ նրանք ամաչում են խառնաշփոթից: Խառնաշփոթը կարող է հրդեհի և վարակի տարածման վտանգ ներկայացնել։ Որոշ դեպքերում մարդիկ հասկանում են, որ նրանց ապրելակերպը խնդրահարույց է, բայց շատերը չեն գիտակցում դա։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ քննադատությունը պահպանված է, կուտակման խանգարումով մարդկիկ դժվարանում են օգնություն ընդունել, քանի որ իրերից բաժանվելը սուր դիստրես է առաջացնում։ 

 

Իրերը կուտակելու պատճառներից կարող են լինել․ համոզմունքը, որ իրերը եզակի են կամ ապագայում դրանք պետք կգան, զգացմունքային կապը ​​իրերի հետ, որոնք հիշացնում են  երջանիկ ժամանակների մասին, կամ կապված են սիրելի մարդկանց կամ ընտանի կենդանիների հետ, ապահովության և մխիթարված  լինելու զգացմունքը, երբ մարդ շրջապատված է իրերով, չվատնելու ցանկությունը։ 

 

Բուժում 

 

Հետազոտություններից մեկը փաստում է, որ Կուտակման խանգարում ունեցող մարդկանց միայն 5%-ն է օգնություն ստանում, ընդ որում, միջամտությունը սովորաբար կենտրոնաացված է մաքրման/իրերից ազատման վրա, այլ ոչ թե խանգարումը բուժելու վրա:

 

Առաջին ընտրության թերապիան այս դեպքում կոգնիտիվ վարքաբանական  թերապիան է (CBT)։ Բուժման այս եղանակը սովորաբար ներառում է էքսպոզիցիայի և արձագանքման կանխարգելման տեխնիկաները, ինչպես նաև կուտակման հետ կապված համոզմունքների կոգնիտիվ վերակառուցում՝ այսինքն, թերապևտն օգնում է  անհատին հասկանալ, թե որ մտքերն ու համոզմունքներն են տագնապ առաջացնում և ստիպում կուտակել իրերը և ավելի ադապտիվ մտքեր և վարքագիծ ձևավորել: Կուտակման խանգարման թերապիան կարող է ներառել աշխատանք տանը թերապևտի հետ,  որը զուգորդվում է հանդիպումների  միջև տնային առաջադրանքների հետ։ 

 

Կուտակման խանգարման դեպքում կարող են կիրառվել նաև կախվածությունների հետ պայքարին ուղղված մեթոդները, օրինակ՝ մոտիվացիոն հարցազրույց, վնասի նվազեցման հայեցակարգը, երբ շեշտը դրվում է ոչ թե խնդրի վերացման, այլ դրա պատճառած վնասների կառավարմանը և նվազեցմանը։

 

Կուտակման խանգարում ունեցող անհատները հաճախ նկարագրվում են որպես քիչ մոտիվացված, անվճռական և պրոկրաստինացիային հակված, ինչը կարող է հանգեցնել թերապիայի վաղաժամ դադարեցման: Հետևաբար, առաջարկվում է նաև որոշ հակադեպրեսանտների կիրառումը, որն ուղղված  է  կոգնիտիվ խանգարումների հիմքում ընկած կենսաքիմիական մեխանիզմներին։ 

 

Կուտակման խանգարումը դժվար բուժելի է, սակայն նորմալ կյանքի վերադառնալու հավանականությունը դրական է գնահատվում։ Որպես կանոն, ախտանիշները շարունակում են արտահայտվել այս կամ այն սրությամբ ամբողջ կյանքի ընթացքում. Սակայն շարունակական թերապիան կարող է նվազեցնել կուտակման ախտանիշների և խառնաշփոթի վերադարձի հավանականությունը: Մարդկանց 60%ից 80%-ը բուժումից հետո զգալի բարելավում է փաստում, իսկ  մոտ 30%-ը ախտանիշների միջին նվազում է ունենում։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել