Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում
Սույն ուսումնաօժանդակ ձեռնարկում հավաքագրված են հոգեկան առողջության
ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների աշխատություններից վերլուծություններ, որոնք համապարփակ պատկերացում են տալիս ապաքինման գաղափարի, հոգեկան հիվանդություն վերապրած մարդկանց ապաքինման գործընթացի և համայնքահեն ծառայությունների շրջանակներում վերականգնողական աշխատանքի կազմակերպման ձևերի մասին:
Ձեռնարկի նյութերը կարող են օգտակար լինել ինչպես ուսանողների, այնպես էլ հոգեկան առողջության ոլորտի տարբեր օղակներում աշխատող մասնագետների
համար: